Աշխարհ

Վենեսուելայում բախումներ են տեղի ունեցել. կա 70-ից ավել տուժած

Վենեսուելայում բախումներ են սկսվել, այն բանից հետո, երբ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի պետական հեղաշրջում իրականացնելու կոչ է արել։

Բողոքի ակցիայի մասնակիցներն անկարգություններ են սկսել Չակաոյի շրջանում։ Նրանց ցրելու համար իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել։

Ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 71-ի։ Եվրամիությունը բռնությունից և մարդկային զոհերից խուսափելու կոչ է արել։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ գոյություն ունի ճգնաժամից դուրս գալու միայն քաղաքական, խաղաղ, ժողովրդավար տարբերակ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ