fbpx
Աշխարհ

Վենեսուելայում իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են հասել մի շարք հարցերում

Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ հաջողվել է ընդդիմության որոշ ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել և ստեղծել Ազգային խորհուրդ՝ հատուկ մարմին, որը քաղաքական քննարկումների համար հարթակ կդառնա։ Այս մասին գրում է Коммерсантъ-ը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, ընդդիմության կողմից տեղեկությունը հաստատել է «Փոխվելու ենք» կուսակցությունից Տիմոտեո Սամբրանոն:

«Խորհուրդը ստեղծվում է կառավարության և ընդդիմության միջև երկխոսության նպատակով, որոնք ցանկանում են խնդիրների համար լուծումներ գտնել»,-ասել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

Ըստ նրա՝ կողմերը պայմանավորվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր անդամներ ընտրել, ազատ արձակել բանտարկյալներին, ինչպես նաև որոշվել է, որ Վենեսուելայի իշխանամետ «Միավորված սոցիալիստական» կուսակցությունը կվերսկսի աշխատանքը Ազգային ժողովում:

Ընդդիմության կողմից համաձայնագիրը ստորագրել են Կլաուդիո Ֆերմինը («Որոշումներ Վենեսուելայի համար»), Տիմոտեո Զամբրանոն («Փոխվելու ենք») և Լուիս Ռոմերոն («Առաջադիմական ավանգարդ»):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ