Ժամանց

Վենետիկի ծովածոցի կղզիներից մեկը աճուրդի է հանվել

Վենետիկի ծովածոցի կղզիներից մեկը վաճառքի է հանվել։ Այս մասին հաղորդում է Primapress-ը:

Տեսսերա կղզյակը, որի վրա մի քանի տուն և նավակների ծածկ կա, աճուրդի է հանվելու մարտի 3-ին: Դրա նախնական գինը 2,2 միլիոն եվրո է:

Այն Մուրանոյի մերձակայքում է և օդանավակայանից մոտորանավակով մեկնման դեպքում այդտեղ կարելի է հասնել ընդամենը 5 րոպեի ընթացքում:

Ժամանակներ առաջ այստեղ անգամ տեղակայվել են վենետիկյան զորքեր, դրանից հետո ընկերություններից մեկը փորձել է այն թանկարժեք հանգստյան գոտու վերածել: Գաղափարը չի հաջողվել կյանքի կոչել, ընկերությունը սնանկացել է և, քաղաքապետարանի հետ ծրագիրը համակարգելով, կղզին վաճառքի է ներկայացրել:

Վերջին տարիներին Վենետիկի ծովածոցում վաճառվել է երկու կղզի՝ Սան Կլեմենտեն և Սակա Սեսոլան,: Այստեղ քաղաքային հիվանդանոցներ են եղել: Գնորդները հյուրանոցներ և համագումարային կենտրոններ են կառուցել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ