fbpx
Աշխարհ
22:00 18/11/2019

Վենետիկում թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքները

Վենետիկում նոյեմբերի 18-ից բացվել են թանգարաններն ու դպրոցները, որոնք փակվել էին քաղաքը պատուհասած հեղեղման պատճառով։ Այս մասին հաղորդում է TGCOM-24 հեռուստաալիքը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ջրային տրամվայները ևս կվերսկսեն իրենց աշխատանքը։ Դրանք վենետիկում հիմնական փոխադրամիջոցն են: Նոյեմբերի 17-ին քաղաքում ջրի մակարդակը հասել է 150 սանտիմետրի նշագծին, ինչից հետո սկսել Է իջնել: Ընդ որում, ինչպես հայտնել են օդերևութաբանները, իրադրության զգալի բարելավում չարժե սպասել մինչև երեքշաբթի օրը:

Նոյեմբերի 18-ին Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն է հայտարարել Տոսկանայում և Էմիլիա-Ռոմանիեում այնտեղ սպասվող հորդառատ անձրևների և ամպրոպների պատճառով, որոնք դարձյալ կարող են գետերի վարարում հրահրել այդ մարզերում: Կիրակի օրը Տոսկանայում ափերից դուրս է եկել Առնո գետը, որպես նախազգուշական միջոց տարհանվել է մի քանի հարյուր մարդ: Երկուշաբթի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Պիզայում, իշխանություններն անվտանգության նկատառումներով կարգադրել են փակել դպրոցները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ