fbpx
Աշխարհ

Վենեսուելայում ուժայինները հարձակվել են օտարերկրացի լրագրողների հյուրանոցի վրա

Վենեսուելայում ուժայինները հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ գտնվել են օտարերկրացի լրագրողներ։ Ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ և կոտրել շենքի ապակիները։

Հարձակումը կատարվել է Կոլումբիայի հետ սահմանակից Տաչիրա նահանգի «Ուրենիե» հյուրանոցում։ Այնտեղ գտնվող լրագրողները լուսաբանել են սահմանին մարդասիրական օգնության մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԶԼՄ-ների աշխատակիցների վենեսուելական ազգային արհմիությունը։

Հաղորդվում է, որ մինչ այդ վնասվածքներ էին ստացել 2 լրագրողներ, մի քանի լուսանկարիչներ ու օպերատորներ զրկվել են իրենց աշխատանքային տեխնիկայից։ Մասնավորապես, հաղորդվում է սահմանին շվեդ լրագրողուհու ձերբակալության մասին, ում ծեծել են ու խլել տեխնիկան։

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ