Գարի Լինեկերը կարծում է, որ Բարսելոնան Ֆրենկի դե Յոնգին վերաբերվում է ինչպես մի կտոր մսի։
«Ես մի փոքր համակրանք ունեմ Ֆրենկիի նկատմամբ։ Նրան մի կտոր մսի պես էին վերաբերվում իր կամքից անկախ հանգամանքների պատճառով։
Նա շնորհալի երիտասարդ խաղացող է, և նրա համար շատ կարևոր է չգնալ այնտեղ, որտեղ նա չի ցանկանում գնալ։ Այս առումով նա իր ձեռքում ունի բոլոր խաղաքարտերը։ Սա այնքան տարօրինակ է: Ցավում եմ, որ այսպես ավարտվեց»,- ասել է «Բարսելոնայի» նախկին խաղացողը և Լա Լիգայի հեռուստատեսության փորձագետը: