fbpx
Խորհրդարան

Հայաստանում վերացվեց ռազմական դրությունը․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը ընդունեց նախագիծ, որով Հայաստանում վերացվեց ռազմական դրությունը։

«Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծը հեղինակել են «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։

ԱԺ-ում նախագծին կողմ քվեարկեց 118 պատգամավոր։ Դեմ ու ձեռնպահ քվեարկեցին համապատասխանաբար մեկական պատգամավորներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված է ռազմական դրություն։ Այդ օրը Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ