Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ամփոփել է եռակողմ հանդիպումը իր, ԵՄ խորհրդի նախագահի ու Ալիևի միջև կայացած։
«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։
Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։
Նաև պայմանավորվեցինք շարունակել շփումները», – գրել է վարչապետը։