Ալիևի հետ վերահաստատել ենք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ Փաշինյան-Azat TV
Եվրահանգրվան
10:29 15/12/2021, 10:29

Ալիևի հետ վերահաստատել ենք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ամփոփել է եռակողմ հանդիպումը իր, ԵՄ խորհրդի նախագահի ու Ալիևի միջև կայացած։

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։

Նաև պայմանավորվեցինք շարունակել շփումները», – գրել է վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ