fbpx
Լրահոս

Վերականգնվել է չվերթների կայանումը Զվարթնոց օդանավակայանում

Այժմ արադեն վերականգնվել են մառախուղի պատճառով չիրականացվող թռիչքները: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշել է SHANTNEWS.am-ի հետ զրույցում, որ եղանակային պայմանների պատճառով դեպի Երևան չվերթներ չեն կայանում:

«Առավոտյան մառախուղի պատճառով ունեցել ենք Մոսկվայից Երևան չվերթների ուշացումներ, այս պահին եղանակային պայմաններն արդեն կարգավորվել են, չվերթներն իրականացվում են, ներկա պահին մի քանի չվերթի նստեցում է գնում, ընթացքը կարգավորված է»,- ասել է Սաթենիկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հայտնեց, որ Մոսկվայից Երևան ուղևորվող մի ինքնաթիռ գնացել էր Աստրախան, մյուս ինքնաթիռը Սոչի է ուղևորվում, ճանապարհին է: Եղանակային պայմաններն այս պահին թույլ են տալիս արդեն չվերթներն իրականացնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ