fbpx
Երևան

Աջափնյակում ծրագրվում է վերակառուցել 5 կմ երկարությամբ ջրագծեր

Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի 1-ին փողոցում, ինչպես նաև Գ. Զոհրապի փողոցներում, իրենց նրբանցքներով, նախատեսվում է վերակառուցել շուրջ 5000 մետր ընդհանուր երկարությամբ ջրագծեր:

Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերության Facebook-ի էջից։

Նշվում է, որ դեռևս գործող խողովակաշարերը տեղադրվել են 60-70 տարի առաջ, քայքայված են ու վթարված, առկա են բազմաթիվ ապօրինի միացություններ՝ զգալի հոսակորստով, ինչը բացասաբար է անդրադառնում սպասարկման վրա:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի ավարտին 422 բաժանորդ կապահովվի կանոնավոր ջրամատակարարմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ