fbpx
Կրթություն

Վերակառուցվում է Օհանավանի միջնակարգ դպրոցը․ ներդրվել 880 մլն դրամ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին Facebook-ի իր էջում հայտնել է, որ վերակառուցվում է Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը։

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» վերակառուցվում է նաև Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 միլիոն ՀՀ դրամ։

Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցի շենքը կառուցվել է 1959թ., երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004թ., որով խնդիրները, սակայն, չեն լուծվել։ Մեծ խնդիրներ էին առաջանում հատկապես ձմռանը, երբ ջեռուցման առկայությամբ անգամ հնարավոր չէր լինում տաքացնել դասասենյակները: Դպրոցը չուներ միջոցառումների սրահ, լաբորատորիաներ, իսկ մարզադահլիճը վերջին տարիներին հնարավոր չէր շահագործել։

Նոր կառուցվող դպրոցը վերջնականապես կլուծի այս խնդիրները, շենքում կլինեն լաբորատորիաներ, հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։ Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։ Շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի ավարտը նախատեսվում է 2022թ.», – գրել է Պապիկյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ