fbpx
Աշխարհ
01:00 15/11/2019

Դատարանը մերժել է Թրամփի փաստաբանների բողոքարկումը

Վաշինգտոնում Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների բողոքարկումը: Նրանք փորձում էին վիճարկել դատական ստորին ատյանի որոշումը, ըստ որի՝ Կոնգրեսին թույլ էր տրվել հասանելիություն ստանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Այս տարվա հոկտեմբերին Կոլումբիա մայրաքաղաքային շրջանի դատարանը որոշել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համապատասխան կոմիտեն Թրամփից նրա վերջին մի քանի տարիների հարկային հայտարարագրերը պահանջելու իրավասություն ունի: Նախագահը ընդդիմանում է իր հարկային պահումների մասին տեղեկությունների հրապարակայնացմանը:

Bloomberg-ը նշում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանել է ստորին ատյանի որոշումը, սակայն սա չի նշանակում, որ կոնգրեսականները կարող են ցանկալի տեղեկություններին անմիջապես հասանելիություն սատնալ: ԱՄՆ առաջնորդի իրավաբաններից մեկը՝ Ջեյ Սեկուլովը, հայտնել է, որ Թրամփը մտադիր է այս որոշումը բողոքարկել ԱՄՆ Գերագույն դատարանում:

Սա վերջին ամսվա ընթացում Միացյալ Նահանգների նախագահի արդեն երկրորդ պարտությունն է ամերիկյան դատարաններում այն գործերով, որոնք առնչվում են իր հարկային հայտարարագրերի հրապարակմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ