Իրավական
15:25 18/12/2019

Վերաքննիչի դատավորը մերժել է Քոչարյանի գործով ինքնաբացարկի միջնորդությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Որոշումը հրապարակվել է այսօր։

Նախկին նախագահի փաստաբանների ներկայացրած միջնորդության համար հիմք էր դարձել դատավորի օբյեկտիվության կասկածը՝ հաշվի առնելով Facebook-ում դատավորի եղբոր՝ Դավիթ Աբգարյանի բազմաթիվ գրառումները և նրա ընկերությունը ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հետ։

Ավելի վաղ դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և ինքնաբացարկ էր հայտարարել։

Երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը նախկին նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ