fbpx
Իրավական

Վերաքննիչը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով պաշտպանների բողոքը

Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին մերժել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել:

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Նարինե Հովակիմյանը մերժել է նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացնելիս Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը նշել էր, որ դատախազն իր նկատմամբ ունի թշնամական վերաբերմունք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ