fbpx
Քաղաքականություն

Վերարտադրվում է Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված արատավոր միջավայրը․ Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին մի քանի տարիներին հայկական իրականությունում ստեղծվել են գաղափարական երկու կոնցեպտներ։ Առաջինը «Ազգ-բանակ»-ն է, իսկ երկրորդը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։

Առաջինի հեղինակը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է, իսկ երկրորդինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրանք իհարկե տարբեր կոնցեպտներ են, ինչ-որ իմաստով նաև՝ հակադիր, բայց նպատակն ու էությունը նույնն են, երկուսն էլ միավորելու, վերահսկելու տիրապետելու և իշխելու նպատակ ունեն, երկուսն էլ հետադիմական են և առաջին հերթին հասարակարգի անփոխարինելիության և անարդարության լեգիտիմացման տեսանկյունից։

Երկուսն էլ իրենց էությամբ ավտորիտար են․ առաջինի արքետիպը պետականազուրկ ֆիդային է, իսկ երկրորդինը՝ Օսմանյան կայսրության պետականազուրկ հայ ռամիկը։

Երկուսն էլ պետություն չեն ճանաչում, ավելի շուտ՝ չեն հասկանում, որ ճանաչեն։ Առաջինի պետությունը մաուզերն է, իսկ երկրորդինը՝ ծխացող երդիկը։

Երկու կոնցեպտների վերջնական հանգուցային կետը մենիշխանությունն է․ առաջինի դեպքում բանակի առաջնորդի, իսկ երկրորդի դեպքում՝ ռամիկների առաջնորդի։

Երկուսն էլ ցեղասպանվածի կոմպլեքսի հետևանք են և որևէ կերպ չեն արտահայտում անկախ ու ինքնիշխան Հայաստանի շահերը։ Ավելին՝ այդ կոնցեպտների մեջ բացակայում է մարդը, կարծես թե մարդ որպես այդպիսին գոյություն չունի, բայց մարդուց զատ բացակայում է նաև քաղաքացին, որը պետք է կամք դրսևորի հասարակական դաշինքի ստեղծման համար։

Ամենայն ցավով և ափսոսանքով ուզում եմ արձանագրել հետևյալը․ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը վերարտադրում են գաղափարական ու մշակութային այն արատավոր միջավայրը, որը տարիներ շարունակ ստեղծվում էր Սերժ Սարգսյանի կողմից։ Դրա կենտրոնական բաղադրիչը գավառական հայրենասիրությունն է։ Իհարկե միայն շեշտադրումներն են տարբեր։

Ավելի մանրամասն հետո։ Մի փոքր զբաղված եմ»։

https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/2509621335798546

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ