fbpx
Սպորտ

11:20 13/8/2019

Վերդին մոտ է «Տորինո» վերադառնալուն

«Նապոլի»-ի վինգեր Սիմոն Վերդին, ամենայն հավանականությամբ կվերադառնա «Տորինո», որտեղ նա արդեն հանդես է եկել 2011-ից 2013 թվականներին:

27-ամյա իտալացին մոտ է վարձակալական հիմունքներով թուրինյան ակումբին միանալուն ՝ 20 միլիոն եվրոյի հետգնման պարտավորությամբ:

Բացի դրանից՝ «Նապոլի» -ն  կստանա խաղացողի հնարավոր վերավաճառքի արժեքի 50% -ը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport- ի լրագրող Նիկոլո Սկիրան:

«Տորինո» -ն Վերդիին առաջարկում է 5 տարվա պայմանագիր ՝ տարեկան 1,8 միլիոն եվրո աշխատավարձով:

Վերեվ