fbpx
Հասարակություն

Վերելակը չի ընկել. Հակոբ Կարապետյանը անդրադարձել է Դավթաշենի դեպքին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը անդրադարձել է Դավթաշենում տեղի ունեցած դեպքին և նշել, որ վերելակը չի ընկել: Իր ֆեյսբուքյան էջում Կարապետյանը գրել է.

«Նախնական տեղեկություններով՝ Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ է իջել առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216205271150217&id=1405208089

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ