Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է երթը դեպի Երևան։ Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում երեկ գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։
Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։
Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվել են։

