fbpx
Մշակույթ

Վերջապես ավարտեցի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի թարգմանությունը․ Զավեն Բոյաջյան

Զավեն Բոյաջյանն Facebook-ի իր էջում գրել է․

«Երկամսյա ուշացումով վերջապես ԱՎԱՐՏԵՑԻ Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի թարգմանությունը, որը տարվա մեծ մասը կլանեց: Էս ընթացքում վերահամոզվեցի. ամեն ինչ հնարավոր է թարգմանել հայերեն, մեր լեզվի հնարավորություններն իրոք ֆանտաստիկ են:

Գիրքը թարգմանելու չափ հանգամանորեն ընթերցելիս նաև վերանայեցի կարծիքս Քիզիի ու նրա վեպի մասին (փաստորեն, թարգմանելը շատ օգտակար բան է, եթե էդքան տանջալի չլինի). Քիզին գրել է ամերիկյան գրականության ամենակարևոր (ու ամենատաղանդավոր) վեպերից մեկը: Դե, էլ չասեմ, թե ինչքան եմ չարչարվել, որ լավ լինի հայերեն:

Գոհ եմ ոչ էնքան գործն ավարտելու, ինչքան գիրքը հայերեն ունենալու համար: Մի գլուխ երազում էի օր առաջ թարգմանությունն ավարտելու մասին, բայց շատ տխրեցի, որ գիրքն ավարտվեց. ինձ մենակ թողեց»:

https://www.facebook.com/photo.php?fbid=2506618702747340&set=a.381153105293921&type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ