fbpx
Հասարակություն

Վերջապես լուծվեց հարցը․ Արթուր Մեսչյանը՝ Արամի 23 շենքի ճակատագրի մասին

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս Արթուր Մեսչյանը լրագրողներին ասաց, որ գիտի, որ իրեն հարցնելու են Արամի 23 շենքի մասին, որի պատերից մեկը փլուզվել էր օրեր առաջ։ Նա միանգամից պատասխանեց այդ հարցին՝ առանց հարցին սպասելու։

«Վերջապես լուծվեց այդ հարցը։ Այսօր ստորագրվելու է պայմանագիր. AMC-ն՝ իրացնողը այդ տարածքի, պարոն Հեքեքյանը և Մշակույթի նախարարությունը պետք է ստորագրեն պայմանագիր, որով կառուցապատողը տալիս է 14 միլիոն դրամ իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցին, որը պետք է պատրաստի այդ կառույցի վերականգնման նախագիծը», – ասաց Մեսչյանը։

Ճարտարապետն ուրախություն հայտնեց, որ իտալացի ճարտարապետ է գալու Երևան՝ այդ կառույցի վերականգնման համար, բայց քմծիծաղով նշեց, որ, ցավոք, նույն մարդը չէր գալիս Հայաստան, երբ քանդվում էին ավելի մեծ արժեք ունեցող եկեղեցիների պատեր։

Նա նաև հայտնեց, որ քաղաքապետարանն այդ ծրագրի հետ որևէ կապ չունի, բացի բարոյականին, քանի որ հուշարձանի սեփականատերն ու կառուցապատողն իրար մեջ պետք է լուծեն հարցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ