fbpx
Հասարակություն

Վերջին հրաժեշտը՝ հերոս փրկարարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հուղարկավորության արարողությունը:

Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:

Սամվել Դևելյանի հուղարկավորությանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ ղեկավար կազմը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք:

Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված Սամվել Դևելյանի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին:

Հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի անունը հավերժ գրվեց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված մյուս հայորդիների անունների կողքին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ