fbpx
Զինված Ուժեր

Վերջին օրերին սահմանին լարվածություն է եղել, որը կարգավորվել է․ Դավիթ Տոնոյան

Վերջին օրերին որոշակի լարվածություն է եղել շատ կարճաժամկետ, որը կարգավորվել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով շփման գծում և Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին:

«Կարճաժամկետ առումով եղել է լարվածություն և՛ ՊԲ-ի ուղղությամբ, և՛ Հայաստանի սահմանների ուղղությամբ:

Հրաձգությունների թվաքանակը բավականին բարձր է եղել, հետո նվազել է»,-ասաց նա հավելելով։

Նախարարն ընդգծեց, որ ցանկացած նման միտում չեզոքացվելու է:

Դավիթ Տոնոյանը նաև ասաց որ «Սու»-երը Հայաստան ժամանելու են կամ դեկտեմբերին, կամ հունվար-փետրվար ամիսներին:

«Այսօր ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ: Ե՛վ 2019 թվականին, և՛ 2020 թվականին, և՛ պայմանագրային, և՛ վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն ու միայն նոր, արդիական կարողություններ տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք»,-նշեց Տոնոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ