Սպորտ

Վերջին օրերն ամենացավալին էին իմ կյանքում․ Արոնյան

Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Վերջին օրերն ամենացավալին էին իմ կյանքում:

Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը:

Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ