Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ամառային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի «Տոտենհեմ»։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ «Յուվենտուսը» մերժել է անգլիական ակումբի բոլոր առաջարկները և հրաժարվել բանակցություններից։
Ավելի վաղը հաղորդվել էր, որ թուրինյան ակումբը համաձայնության է եկել «Տոտենհեմի» հետ Դիբալայի տեղափոխության հարցում։ Նշվում էր նաև, որ «Յուվեն» կարող է կասեցնել գործարքը, եթե փոխարինող չգտնի Դիբալային։