fbpx
Սպորտ

Վերները խոսել է Հալանդի արդյունավետության մասին

«ՌԲ Լայպցիգ»-ի հարձակվող Տիմո Վերները խոսել է «Բորուսիա»-ի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի արդյունավետության մասին.

«Չեմ կարող ասել՝ արդյոք կկարողանա՞մ շրջանցել Ռոբերտ Լևանդովսկուն ռմբարկուական մրցավազքում:

Հիմա ինձ թվում է՝ մենք պետք է զգույշ լինենք, որ Հալանդը մեզ չհասնի»,-ասել է Վերները։ Այս մասին հաղորդում է Welt-ը:

Այս պահին Ռոբերտ Լևանդովսկին 25 գոլով գլխավորում է Գերմանիայի առաջնության ռմբարկուների ցանկը: Վերներ 21 գոլով երկրորդ տեղում է:

Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 39 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդյան ակումբի կազմում Հալանդը բոլոր մրցաշարերում 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի հեղինակ է դարձել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ