fbpx
Սպորտ

Վերսկսվել է Օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Տոկիո-2020-ի շրջանակներում վերսկսվել է Օլիմպիական խաղերի փոխանցումավազքը։

Մեկնարկը տրվել է մարտի 25-ին՝ ճապոնական ֆուկուսիմա մարզից։

Հիշեցնենք, որ փոխանցումավազքը դադարեցվել էր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված։ Վերսկսվելուց հետո, սակայն, յուրաքանչյուր ջահակիր գտնվելու է վերահսկողության ներքո․ նրան ուղեկցելու են 10 աշխատակիցներ և 1 մեկ ոստիկան։

Նախատեսվում է, որ կրակն անցնելու է Ճապոնիայի մարզերով ու 121 օր անց վերադառնալու է Տոկիո, որտեղ էլ կայանալու է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ Տոկիոյի ՕԽ-ն մեկնարկելու է 2021 թվականի հուլիսի 23-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ