fbpx
Երևան

Վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Այս պահին ապամոնտաժվում է «Ջազզվե» սրճարանը:

Այս անգամ ապամոնտաժման աշխատանքներն բողոքի ակցիաներով չեն ուղեկցվում, աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների:

«Ջազզվե» սրճարանի համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաներն ու պայքարը տեղափոխել իրավական հարթություն:

Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել էր սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը: Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվեց ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը:Ոստիկանության գործողությունների ընթացքում լարվածություն էր առաջացել, քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ էր սկսվել, ինչի հետևանքով տուժել էին ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցված են, նշանակվել է ծառայողական քննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ