fbpx
Խորհրդարան

Վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով. Արարատ Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՍԴ-ն շատ մեղքերի մեջ մեղավոր է, և այս ճգնաժամը պետք է լուծվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Օրենքը և օրենքի թիրախն ընդամենը օրինակ են այս մեծ խնդրի, բաժանարար գծերի և մտածելակերպի տարբերության, որ կան»,-նշեց նա։

Միրզոյանը իր ելույթը վերնագրեց որպես համառոտ ակնարկ «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» վհուկների և մեր առաքելության մասին։

«Malleus Maleficarum․ 15-րդ դարում երկու Դոմինիկյան միաբանության աստվածաբաններ մի ձեռնարկ հրատարակեցին, որի վերնագիրն էր Malleus Maleficārum («Վհուկների մուրճը»), որով պահանջ էր դրվում այդ ձեռնարկում անխափան պայքար ծավալել վհուկների դեմ:

30 տարի հասարակությունը սրտատրոփ սպասում էր, թե երբ էր հայտնվելու ուժեղ ձեռք, որը կսրբի, կտանի այն վհուկներին, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, կեղեքում են և թալանում բնակչությանը, և ահա մի քաղաքական ուժ հայտ է ներկայացնում անել դա յուրովի, անել բաց ձեռքերով հեղափոխություն, բնականաբար արժանանում է ծաղրի, որովհետև մինչ այդ կար միտք, որ միայն զենքով է հնարավոր ազատվել դրանից, կյանքն ապացուցեց, որ զենքով չի լինելու: Եվ այսօր այդ նույն քաղաքական ուժն ասում է, որ մենք քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ ևվերականգնելու ենք օրինականությունը, էդպես չի լինում, պետք է բոլոր վհուկներին բռնել, տանել բանտերը, սակայն վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով»,-նշեց նա:

Միրզոյանի խոսքով՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը շատ ժողովրդավարական օրենքի նախագիծ է․ «Այո, ՍԴ-ի շուրջ կա ճգնաժամ: ՍԴ-ն շատ մեղքերի մեջ մեղավոր է, և այս ճգնաժամը պետք է լուծվի: ՍԴ նախագահը մեր պետության արարողակարգով չորրորդ մարդն է, սա իրավական անվտանգության հարց է, և մեր հասարակությունն այսօր չի վստահում Սահմանադրական դատարանին: Սա ընդամենը հնարավորություն է մեր պարզած ձեռքը օդում չթողնելու, պատվով հեռանալու, ընդունելու նոր խաղի կանոններ, հաշտվել, որ նոր Հայաստանում կոռուպցիա չի լինելու, չեն լինելու կեղծված ընտրություններ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ