fbpx
Իրավական

Վիճաբանություն` Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամց սահմանադրական կարգի տապալման գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ այս գործով անցնում ենք Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը,Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը:

Դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը առարկություն ներկայացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ նախորդ նիստում ներկայացրած միջնորդությանը: Իսկ դատախազի միջնորդությունը վերաբերում էր իրավունքի չարաշահման փաստն արձանագրելու և դատական վեճի նախապատրաստական մասը սահմանափակելուն:

Նա ասում էր, որ դատական նիստերը ձգձգելու նպատակով պաշտպանության կողմն անընդհատ կրկնել է իր միջնորդությունները՝ նույնիսկ չկարողանալով ձևականորեն փոփոխել դրանց հիմքը: Խուդոյանը նշեց, որ դատախազը ստել է, ընդ որում, հստակ բացատրեց, դա ոչ թե սխալ է, այլ՝ հենց սուտ:

«Այսպիսի կոնցենտրացիայի և սխալ ինֆորմացիային տարբեր իրավիճակներում տարբեր կերպ կարող են արձագանքել: Կենցաղային մակարդակում՝ առնվազն իմ սերնդակիցների մոտ արձագանքը շատ կարճ է լինում, որոշակի արտահայտություններով սահմանափակում են սուտ խոսացող անձի հասցեին և անցնում էին առաջ»: Դատախազը չդիմացավ վիրավորանքին ու հորդորեց դատավորին. «Հարգելի՛ դատարան, կարգի եք հրավիրում դատավարության մասնակցին, որովհետև ես իմ իմացած տերմինաբանությամբ կպատասխանեմ իրան: Իմ տարիքակիցների մոտ էլ տերմիններ կան, որոնք դուք չեք կարող իմանալ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ