fbpx
Կառավարություն

Վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր և առայժմ դեռ ծանրանում է․ վարչապետ

Հունիսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն, որ մենք այսօր որոշում չենք կայացրել պարետային ժամ և սահմանափակումների ռեժիմի վերադառնալու վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ վաղը այդ որոշումը չենք կայացնելու:

«Որևէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ այդ որոշումը և այդ որոշման կատարման որակը բերելու է որոշակի արդյունքների: Հայաստանում, որտեղ ինձ համար անակնկալ կերպով բացահայտեցինք, որ կա ընդհատակյա կյանք, սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգերից, խնջույքներից, այլ ռեժիմներում էլ այդ ընդհատակյա կյանքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ եւ մենք ունենանք նույն խնդիրները»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր և առայժմ դեռ ծանրանում է. «Բայց ես հավատում եմ, որ մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ