fbpx
Առողջապահություն

Ճարտարի վթարից տուժած 4 երեխաներից մեկի վիճակը ծանր է՝ ողնաշարի բարդ կոտրվածքով․ Հայրիյան

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը Facebook-ի իր պաշտոնական էջում խոսել է Ճարտարում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետևանքով 4 երեխա է տուժել։

«Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով։

Մշտապես լինելով ՀՀ Առողջապահության նախարարության հետ կապի մեջ, դիտարկում էինք նաև բժիշկների այցը Արցախ, քանի որ եղանակային պայմանները խոչընդոտում էին թռիչքի իրականացմանը։ Սակայն այսօր առավոտյան հաջողվել է երեխային տեղափոխել Երևան՝ «Ծերեթելիի» մանկական բժշկական կենտրոն, որտեղ այս պահին երեխան գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:

Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նախատեսվում են ծանր ու բարդ վիրահատություններ», – գրել է Հայրիյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ