«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է կատալոնական թիմում իր ապագայի մասին: Ըստ լուրերի, կիսապաշտպանը մոտ է ակումբը լքելուն:
«Ես չեմ մտածում իմ ապագայի մասին, հատկապես հիմա, երբ արձակուրդում եմ: Այդ խնդիրները լուծում է իմ գործակալը:
Ես շատ ուրախ եմ, որ «Բարսելոնայ»-ում եմ: Տեսնենք, թե ինչ է կպատահի, երբ վերադառնամ»,-ասել է նա։
Վիդալի խոսքով՝ ինքը որոշում չի կայացնում՝ խաղա, թե ոչ։
«Բայց ամեն դեպքում, ես միշտ կօգնեմ «Բարսա»-նշել է նա։ Այս մասին հաղորդում է Barcablaugranes-ը: