fbpx
Իրավական

Վիգեն Սարգսյանի հետ կապված քրգործը ՀՔԾ-ն ուղարկել է դատախազություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը հսկողություն իրականացնող դատախազի պահանջով ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Վիգեն Սարգսյանն էլ արձագանքել էր, որ Քննչական մարմինները ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ