fbpx
Խորհրդարան

Վիճաբանություն ԱԺ-ում «Իմ քայլ»-ի պատգամավորների միջև

Այո, ընկերներով մի քիչ բարձր տոնով մի քանի բառ զրուցել ենք, ավարտվել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հանկարծ «Իմ քայլի» պատգամավորները խմբով դուրս եկան նիստերի դահլիճից:

Հակոբ Սիմիդյանը խոստովանեց, որ միջադեպը իր և Վարդան Աթաբեկյանի միջև է եղել, որ պարզապես բարձր են խոսել. «Մի պահ ա եղել, ոչ մի հրմշտոց, ոչ մի քաշքշոց չի եղել, անձնական բան չկար, աշխատանքային պրոբլեմ էր, մենք վաղուցվա ընկերներ ենք»,-ասաց Սիմիդյանը՝ հավելելով. «Իմ դահլիճից դուրս գալ իմ ընկերոջն ուրիշ բան էր թվացել, հետո պարզեցինք, որ դա դա չի»:

Իր հերթին Վարդան Աթաբեկյանն ասաց, որ անձնական խնդիր է եղել: Դիտարկմանը, թե ԱԺ-ում անձնական հաշիվնե՞ր եք մաքրում, ԱԺ-ն անձնական հաշիվների տեղ չի, պատգամավորն արձագանքեց. «Հա՞, որտե՞ղ է էդ գրած»: Նրա խոսքով՝ իրենց վեճը ԱԺ-ում քննարկվող հարցի հետ կապ չուներ:

Նշենք, որ Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վիճաբանությունից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքել են դահլիճը։

Լրագրողների հարցին, թե ինչի հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ էին տվել:

Լրագրողների դիտարկմանը, որ բարձր ձայներ են լսվել, «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն ասել է. «Քվեարկությունը վերջացրեցինք, դուրս եկանք, սենյակում հետևում ենք: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, աշխատանքային գործընթաց է»:

Բոլոր պատգամավորները հերքեցին, որ հրմշտոց է եղել ներսում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ