fbpx
Սպորտ

Վիլիանը մերժել է Բեքհեմին

Անգլիական «Չելսիում» հանդես եկող Վիլիան մերժել է MLS-ի «Ինտեր Մայամիի» առաջարկը։

Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Նշվում է, որ ամերիկյան ակումբը շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ  է առաջարկել 31-ամյա հարձակվողին, սակայն վերջինս հայտնել է, որ ցանկանում է մնալ անգլիական ակումբում ու մերժել է «Ինտեր Մայամիին»։

«Չելսին» էլ իր հերթին բրազիլացուն մեկ տարվա պայմանագիր է առաջարկում, այնինչ Վիլիանը 3 տարվա պայմանագիր է ցանկանում։

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» տերերից մեկը լեգենդար Դևիդ Բեքհեմն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ