Մադրիդի «Ռեալի» երիտասարդ աստղը ակընկալում էր առաջին անգամ հանդես գալ Բրազիլիայի հավաքականի կազմում։
Վինիսիուսը ստիպված կլինի մի փոքր երկար սպասել միջազգային հանրությանը ներկայանալու համար։ Այս դեպքը կապված է ուրբաթ օրը Բրազիլիա-Կոլումբիա խաղի հետ։ Երիտասարդի նորամուտը հետաձգվեց Նեյմարի խաղի պատճառով։
«Նախատեսված չէր, որ Նեյմարը պետք է 90 րոպե խաղար»-, նշել է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն։
«Նա երեք ամսվա դադարից հետո նոր էր վերադարձել հավաքական, և ես պետք է խոստովանեմ, որ ես երեք անգամ երկրորդ խաղակեսում պատրաստվում էի փոխարինել նրան, բայց նա ամբողջ խաղի ընթացքում բարձր մակարդակով խաղաց։ Բացի այդ, թիմի ռիթմը այնքան լավ էր, որ ես չէի ցանկանում փոփոխություններ կատարել», – խաղից հետո մեկնաբանել է բրազիլացի մարզիչը և նշել, որ «իր մտքում որպես Նեյմարի փոխարինող ունեցել է Վինիսիուսին»։
Տիտեն նշել է, որ ամեն դեպքում Վինիսիուս կստանա խաղադաշտ մտնելու հնարավորությունը։Այս մասին հաղորդում է AS-ը։
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի դեմ Բրազիլիան խաղը ավարտեց 2-2 հաշվով։ Բրազիլիայի հավաքականի համար հաջորդ հանդիպումը կկայանա Լոս Անջելեսում, որտեղ հավաքականը կմրցի Պերուի դեմ։
