Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բարսելոնային»:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Opta-ն հետաքրքիր վիճակագրություն է առանձնացրել: Էլ Կլասիկոյի առաջին խաղակեսում «սերուցքայինների» հարձակվող Վինիսիուսը կատարել է 4 հարված: Նույնքան հարված է կատարել ամբողջ խաղակեսի ընթացքում կատալոնական ակումբը:
Հավելենք, որ կիսաեզրափակչի պատասխան մրցավեճը կկայանա փետրվարի 27-ին:
Հաղորդում է armsport.am-ը։