fbpx
Սպորտ

Վինիսիուս. Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է, բայց Ռեալում ոչ ոք նրանից չի վախենում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում սպասվելիք դիմակայության մասին.

«Մեսսի՞ն. մենք ամեն ինչի պատրաստ ենք: Նա անհավանական ֆուտբոլիստ է, որը դաշտում անում է բաներ, որը մեկ այլ խաղացող չէր կարողանա անել, բայց մեզանից ոչ մեկը նրանից չի վախենում»,- Վինիսիուսի խոսքերն է փոխանցում AS-ը:

Իսպանիայի Գավաթի կիսաեզրափաչի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» պատասխան խաղը կկայանա չորեքշաբթի՝ փետրվարի 27-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում:

Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:

Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին խաղը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում և ավարտվել է 1:1 հաշվով: Գավաթային խաղից երկու օր անց՝ մարտի 2-ին, «Ռեալն» ու «Բարսելոնան» կանցկացնեն Պրիմերայի 26-րդ տուրի իրենց հանդիպումը:

Հաղորդում է armsport.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ