Երեկ «Ռեալը» կարողացավ 3-1 հաշվով տանը հաղթել «Լիվերպուլին»։ Այդ հաղթանակի կերտողներից մեկը մադրիդյան ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն էր, ով դուբլ գրանցեց խաղում։
Այս ցուցանիշով նա գերազանցեց մեկ այլ լեգենդար բրազիլացու՝ Կակային։ Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշվում է, որ Վինիսիսուսը դարձավ ամենաերիտասարդ բրազիլացին (20 տարեկան և 268 օրական), ով Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում կարողացել է 2 գոլ խփել։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Կակային, ով 2 գոլ խփել էր 21 տարեկանում՝ կրկին դուբլի միջոցով։