Խորհրդարան

Վիրավորանքն ու զրպարտանքը երկիրը կազմաքանդելու տրամադրություններ են գեներացնում․ Բաբաջանյան

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որոնց նախատեսվում է վիրավորանքների և զրպարտության համար տուգանքների չափի բարձրացում։

Դրա մասին իր ելույթում ԱԺ անգախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ վիրավորանքն ու զրպարտանքը սովորական պատճառներով չեն գեներացվում, դրանք միտում ունեն մեր հասարակության քայքայելու, թուլացնելու, իշխանության նկատմամբ անվստահություն առաջացնելու, երկիրը կազմաքանդելու ներերկրային և դրսից գեներացվող տրամադրությունների համար են արվում։

Ըստ Բաբաջանյանի՝ արտերկրում Հայաստանի ու Հայաստանի իշխանություններ դեմ ամենասարսափելի հայհոյանքներով ու զրպարտություններով քոնթենթ է ստեղծվում, որը մեծ ջանասիրությամբ տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հղումներով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ