fbpx
Զինված Ուժեր
22:00 06/12/2019

Վիրավորված սպայի առողջական վիճակում դրական դինամիկա կա

Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Բավական դրական դինամիկա կա: Մի քանի վիրահատություն արվել է, սպասում ենք հերթական վիրահատությանը: Կարծում եմ, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ զրուցելու»,-ասաց նա։

Ժամկետային զինծառայողի հետ կապված նա ասաց, որ դրական դինամիկա կա, բայց վիճակը մնում է ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ Արցախի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ