Կորոնավիրուսով վարակման 649 նոր դեպք մեկ օրում. մահացել է 6 մարդ

Հրապարակող՝

s4.reutersmedia.netvaccinecoronavirus232

Հայաստանում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 649 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55736 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 322528, վերջին մեկ օրում` 2737 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8646 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 400-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 45771 անձ` վերջին մեկ օրում 243 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1016 է:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2771372956437149

Ամենաթարմ