fbpx
Աշխարհ

Վիրուսային մուտացիաները կարող են բանալին հանդիսանալ COVID-19-ը բուժելու համար. Euronews

 

Մեծ Բրիտանիայի հետազոտողները հայտնաբերել են գրեթե 200 կրկնվող գենետիկական մուտացիաներ, որոնք առաջացնում են COVID-19:

Նրանց հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչպես է կորոնավիրուսը, որը հայտնի է որպես SARS-CoV-2, հարմարվում օրգանիզմում և տարածվում մեկ մարդուց մյուսին:

Դրանք կարող են նաև օգնել գիտնականներին ավելի լավ թիրախավորել դեղամիջոցներն ու պատվաստանյութերը՝ վիրուսի այն մասերի վրա, որոնք ժամանակի ընթացքում ավելի կայուն են դառնում:

Ուսումնասիրությունը, որոնք հրապարակվել են ինֆեկցիոն, գենետիկական և  էվոլուցիոն կենտրոնում՝ ղեկավարվել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի (UCL) գենետիկական  ինստիտուտի կողմից:

Գիտնականները վերլուծել են SARS-CoV-2- ի ՝ COVID-19- ի պատճառած գենետիկ փոփոխությունները՝ ցուցադրելով երկրագնդի վրա վարակված հիվանդներից ավելի քան 7,500 վիրուսների գենոմները:

Նրանք հայտնաբերեցին 198 մուտացիա, որոնք, կարծես, ինքնուրույն փոփոխություն են կրել մեկից ավելի անգամ:

UCL գենետիկայի ինստիտուտի տնօրեն Ֆրանքոիս Բալլուքսը, որը ղեկավարում էր հետազոտությունը, նշում է, որ հուշելու կարիք չկա, որ նոր կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում ավելի արագ կամ դանդաղ, քան սպասվում էր, կամ էլ այն դառնում է վտանգավոր:

«Այս մուտացիաները, սկզբունքորեն, այնքան էլ վախենալու  չեն: Վիրուսները փոխվում են, զարգանում,  նորից փոխվում են, և դրանց մեծ մասը (այս փոփոխություններից հետո) բացարձակապես չեզոք են», – ասել է Բալլուքսը Euronews-ին տված հարցազրույցում:

«Մենք հայտնաբերեցինք մուտացիաների մի փոքր ենթաբազմություն, որոնք, կարծես թե, կրկին ու կրկին պատահում են տարբեր շտամներում: Դրանք կարող են որոշ չափով արտացոլել հարմարվելու գործընթացը՝ մարդու հյուրընկալող օրգանիզմում։ Բայց այս փուլում ես իսկապես կցանկանայի պարզաբանել, որ չկա որևէ ապացույց այն մասին, որ մենք տեսնում ենք վիրուսային կամ փոխանցելի հատկություններ», – ասաց նա 

Հայտնաբերված փոքրիկ գենետիկական փոփոխությունները հավասարաչափ բաշխված չէին վիրուսի գենոմում: Որոշ մասեր շատ քիչ մուտացիաներ ունեին. Հետազոտողները ասում են, որ վիրուսի անփոփոխ մասերը կարող են լինել թիրախային և պատվաստանյութերի զարգացման հիմնական թիրախները:

«Սա այն է, ինչ  մենք փնտրում ենք. Վիրուսի այն  շրջանները, որոնք կաշկանդված են, և կառաջարկվեն պատվաստանյութեր և հնարավոր դեղեր, որոնցից վիրուսը չի գտնի խուսափելու միջոց», – պարզաբանեց Բալլուքսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ