Աշխարհ
03:00 06/05/2020

Վիրուսի դեմ ամենահուսալի միջոցը շարունակում է մնալ ձեռքեր լվանալը․ ԱՀԿ տնօրեն

Ժնևում ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեծ թվով դեղամիջոցների մշակմանը, դեռևս ամենահուսալի միջոցը շարունակում է մնալ ձեռքեր լվանալը:

ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ սովորական ձեռքեր լվանալը կարող է դառնալ անջրպետ կյանքի ու մահվան միջև, և այն մնում է ամենակարևոր միջոցներից մեկը մարդկանց, ընտանիքներին, հասարակությանը CՕVID-19-ից և այլ հիվանդություններից պաշտպանելու համար։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ աշխարհում 3 մլրդ մարդկանց մոտ տանը չկա ջրամատակարարում և օճառ: Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը  կոչ է արել բարձրացնել օճառների արտադրությունը, ջրի և սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցների հասանելիությունը, որպեսզի հիվանդության տարածման տեմպը նվազի:

«Այս վիրուսը մեզ հետ մնալու է երկար, դրա համար պետք է միասին մշակել ու կիսվել պայքարի միջոցներով», ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը կարևորել է նաև սոցիալական հեռավորություն պահելը և անհրաժեշտ է համարել վարակակիրների թեստավորելն ու բուժելը, ինչպես նաև կոնտակտավորներին մեկուսացնելը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ