HBO-ի և HBO Max-ի գործադիր տնօրեն Քեյսի Բլոյսը հայտարարել է Վիշապի տան երկրորդ սեզոնի թողարկման ամսաթիվը։ Նրա խոսքերը փոխանցում է Vulture-ը։
Նա հայտարարել է, որ նոր դրվագները կթողարկվեն 2024 թվականին։ «Մի սպասեք դրան 2023 թվականին, կարծում եմ, որ այն դուրս կգա 2024 թվականին։ Մենք դեռ նոր ենք սկսել պլան կազմել, և դեռ շատ անհայտ տվյալներ ունենք։ Մենք չենք փորձում ինչ-որ բան թաքցնել, պարզապես չենք ուզում ասել, որ սերիալը պատրաստ կլինի հստակ նշված ժամկետում, իսկ հետո հետաձգել»,- ասել է Բլոյսը։
Հայտնի է, որ ապագա դրվագներում իշխանության համար պայքարող կողմերի միջև կոնֆլիկտի մասշտաբները կմեծանան յուրաքանչյուր նոր սերիալի հետ, ինչպես դա «Գահերի խաղում» էր: