fbpx
Իրավական

Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկվել է ԱԱԾ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ճշտող հարցին, թե հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու պատճառը «ֆիզիկապես ոչնչացնելու» մասին հայտարարությանն է, Աբրահամյանը նշեց, որ նպատակը տեսագրությունում նշվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելն է:

«Նշված հանգամանքները» վերաբերում է ամբողջական տեսանյութին, որտեղ նաև նման հանգամանքների մասին տվյալներ կան՝ իր ամբողջության մեջ ստուգման առարկա դարձնելու համար»,-ասաց Աբրահամյանը:

Վիտալի Բալասայնյանը հոկտեմբերի 8-ին հարցազրույցում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպմանը՝ նշելով, որ վարչապետն այդ քայլով փորձել է ցույց տալ՝ տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տամ և «Սասնա ծռերը» ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն: Բալասանյանը նշել էր, որ Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին:

Աղբյուրը՝ PanArmenian.net

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ