fbpx
Քաղաքականություն

Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարությանը, որտեղ վերջինս նշում է.  «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին (նկատի ունենալով «Սասնա ծռեր» խմբավորմանը – խմբ․), հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի»։

Արմեն Գրիգորյանը նշել է.

«Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու:

Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:

2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:

Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ:

Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»:

https://www.facebook.com/armengrigoryanSC/posts/1107058219499647?__xts__[0]=68.ARB1P3N1Itfu1YRuitdLDjDMxrybZZWxvZ0f9-YS20EFaxckzuDGiiRXZgPszyw7iBbKX3cGOS-bhR7E2dg36_lruN_WEW967cZrDHVVYW4GNkXl1xlLdEJgL0JzxIlUv1p76AI4pScN18JUWdPxTtwlKWLnfQx_Ezr5syTHTYl84dl-XKcyXpgSrvg8SQmgg0HHBB_DwBpq2adDntOjmkdpdcqfrNa5_OyFKuvffbt8TBARnBeiaXPMw-NgSNaOW1_c6AITjFs5LJqQCCAJBEL9lUeFDgS56l8BxQfBH4sCN9-P4YLaRRhr045zntH9yPIntoaPqOmGrigjrHzLXQ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ