fbpx
Աշխարհ

Կարո՞ղ է վիտամին D-ն նվազեցնել Covid-19-ով վարակվելու հավանականությունը. factcheck.org

Երբ կորոնավիրուսը  տարածվեց ամբողջ աշխարհում, որոշ գիտնականներ առաջ քաշեցին այն հանգամանքը, որ վիտամին D-ն կարող է նվազեցնել COVID-19-ով վարակվելու հավանականությունը։ 

Օրինակ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին դոկտոր Թոմ Ֆրիդենը, մարտի 23-ին Fox News կայքում հրապարակեց մի աղյուսակ, որում նշված էր, որ վիտամին D-ն կարող է նվազեցնել մարդու COVID-19-ով վարակվելու ռիսկը:

Այս պնդումը մասամբ բխում է փորձերից, որոնց շնորհիվ պարզել են, որ վիտամինը, որը արևի ազդեցությունից հետո մաշկի մեջ է սինթեզվում  և առկա է որոշ սննդամթերքում, օգտագործվում է իմունային համակարգի կողմից: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս նաև, որ վիտամին D-ի հավելումները կարող են պաշտպանել շնչառական վարակներից, հատկապես, եթե որևէ մեկը ինչ-որ վիտամինի պակաս ունի: Իսկ կորոնավիրուսով վարակվելու ռիսկային խումբը՝ տարեցները, հիմնականում օրգանիզմում ունենում են վիտամին D-ի ցածր մակարդակ:

Շատ լավ գաղափար է վիտամին D-ի կիրառումը վիրուսից պաշտպանվելու համար, սակայն դեռ վաղ է խոսել դրա արդյունավետության մասին։

Վիտամին D-ի հումքը 

Չնայած նրան, որ վիտամինն անվանում են  D, մարմնում գործում է որպես հորմոն և դրա առավել հայտնի ֆունկցիան է՝ ոսկորներն ամրապնդելը, ինչը մեծ մասամբ արվում է աղիների մեջ՝ կալցիումի և ֆոսֆորի կլանումը խթանելու միջոցով:

Որպեսզի վիտամին D-ն օգտագործվի օրգանիզմի կողմից, այն պետք է վերածվի ակտիվ ձևի, սովորաբար լյարդի և երիկամի կողմից։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի փաստերի տեղեկագրում: Այն հանդիպում է մի քանի սննդամթերքներում, ինչպիսիք են ձուն և յուղոտ ձկները, բայց ԱՄՆ-ում այն հավելումների տեսքով առկա է կաթի ու հացահատիկի մեջ ևս:

Թեև վիճահարույց է այն հարցը, թե որքան է անհրաժեշտ մարդուն վիտամին D, և ո՞ր դեպքում է մարդու մոտ ախտորոշվում վիտամին D-ի պակաս, այնուամենայնիվ նշենք, որ Լանհամ Նյուն, ով ԱՄՆ-ի Սուրեյի համալսարանի վիտամին D-ի հետազոտող է, նշում է , որ անբավարարության համար սովորաբար օգտագործվող չափումը արյան մակարդակն է՝  մեկ լիտրի համար 25-30 նանոմոլից ցածր: Վիտամին  D-ի պակասը կարող է  երեխաների մոտ առաջացնել ռախիտ հիվանդությունը, իսկ մեծահասակների մոտ՝ օստեոմալազիա, որի ժամանակ ոսկորները դառնում են փափուկ և դեֆորմացված:

Վիտամին  D-ի մեծ քանակությունը օրգանիզմում ևս օգտակար չէ։

«Մարդը  կարող է ձեռք բերել հիպերկալկեմիա, եթե չափազանց մեծ քանակությամբ վիտամին D է ընդունում»,- նշել է Լանհամ Նյուն ՝ նկատի ունենալով արյան մեջ կալցիումի բարձր մակարդակը, որը կարող է հատկապես վտանգավոր լինել երիկամների հիվանդություններով տառապողների համար:

Վիտամին D և իմունիտետ

Բացի ոսկորների ամրությանը նպաստող ֆունկցիայից, վիտամին D-ն իմունային համակարգի կարգավորմանը նպաստող գործառույթ ևս ունի։ Ինչն էլ հիմնարար պատճառ է, որ որոշ հետազոտողներ  կարծում են, որ վիտամինը կարող է պաշտպանել COVID-19-ով վարակվելուց։

Լանհամ Նյուն նշել է, որ վիտամին D-ի ընկալիչները առկա են իմունային բջիջների վրա, և որոշ իմունային բջիջներ ստեղծում են ֆերմենտներ, որոնք օգնում են վիտամին  D պարունակող սննդանյութը վերածել ակտիվ ձևի:

Մշակված բջիջների որոշ փորձեր ցույց են տվել, որ վիտամին D-ն կարող է առաջացնել հակամանրէային պեպտիդների արտադրություն, ներառյալ թոքերի բջիջներում, որոնք կարող են պայքարել ներխուժող պաթոգենների դեմ:

Բայց, մինչդեռ բազում հետազոտություններ մատնանշում են D վիտամինն իմունային համակարգում դեր ունենալու մասին, պարզ չէ մի հանգամանք, արդյո՞ք այդ մեխանիզմները կիրառելի են կլինիկական պրակտիկայում: Ուսումնասիրությունները, որոնք գնահատում են, թե արդյոք վիտամին D- ն կարող է բուժել կամ կանխել վարակիչ հիվանդությունները, ընդհանուր առմամբ, անհամատեղելի են եղել:

Կան որոշ ապացույցներ, որ վիտամին D-ն կարող է պաշտպանել շնչուղիները ինֆեկցիաներից: 2017-ին, Լոնդոնի Queen Mary համալսարանի հետազոտողները BMJ ամսագրում հրապարակեցին մետա-վերլուծություն, որը խմբավորել էր անհատական տվյալներ՝  25 պատահական փորձարկումներից, որոնք փորձարկում էին վիտամին D-ի պաշտպանիչ հատկությունը այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են գրիպը, թոքաբորբը, մրսածությունը և ականջի ինֆեկցիաները:

Վիտամին D-ի ազդեցությունը COVID-19-ի վրա. ապացույցների բացակայություն

Քանի որ կորոնավիրուսը նոր վարակի տեսակ է, խորապես դեռ չի ուսումնասիրվել, սակայն փոքրիկ հետազոտություններ են արվել վիտամին D-ի և COVID-19-ի վերաբերյալ:

Օքսֆորդի հայտարարությունը, որը հրապարակվեց անցյալ ամիս, ներկայացրել է ապրիլին կատարված ուսումնասիրությունը, ինչը  չի հայտնաբերել որևէ կլինիկական ապացույց, որ վիտամին D-ն պայքարում է COVID-19 վիրուսի դեմ: 

Այդ ժամանակվանից ի վեր հայտնվել են մի շարք հաստատված և չհաստատված հետազոտություններ, որոնք ուսումնասիրում են վիտամին D-ի և COVID-19-ի հնարավոր կապը, բայց բժիշկ Ջոզեֆ Լին՝ ընդհանուր պրակտիկայով զբաղվող և զեկույցի համահեղինակը, նշել է, որ նա չի պատկերացնում հետագա որևէ ուսումնասիրություն, որը կփոխի նրա և նրա խմբի առաջարկությունը՝ մարդիկ առհասարակ պետք է վիտամին D ընդունեն, բայց ոչ COVID-19- ի պատճառով։

Բրիտանական մեկ այլ ուսումնասիրություն, որը հրապարակվել է մայիսի 6-ին՝ Ծերացման կլինիկական և փորձարարական հետազոտությունների կենտրոնի կողմից, կատարել է համեմատություն՝ եվրոպական 20 երկրներում հաշվարկված մարդկանց թիվի, ովքեր ունեն վիտամին D-ի միջին մակարդակ և այդ երկրներում մեկ շնչի հաշվով հաստատված COVID-19 դեպքերի և մահերի միջև:

Դիտարկենք ուսումնասիրություն՝ վերլուծելով արդյունքները COVID-19-ով վարակված մարդկանց շրջանակում: Որոշ մարդիկ, ամենայն հավանականությամբ, թեստավորվել են, քանի որ նրանք վատ են զգացել և դիմել են հիվանդանոց, իսկ մյուսները կարող են թեստավորվել, քանի որ նրանք առողջապահական ոլորտում են աշխատում, կամ այն պատճառով, որ ուղղակի մարդը ունի թեստավորվելու հնարավորություն:

Այս դեպքում, Լին ասել է, որ վիտամին D-ի լավ մակարդակ ունեցող մարդիկ ավելի քիչ հավանական է, որ  կդիմեն թեստավորման համար՝ համեմատած ախտանիշներ ունեցող մարդկանց հետ: «Այս ընտրությունն ինքնին կհանգեցնի ասոցացման՝ ցածր վիտամին D-ի մակարդակ ունեցողների և COVID-19 դրական արդյունք ունեցող մարդկանց միջև»,- ասաց նա ,-«նույնիսկ եթե դա ճիշտ լինի ընդհանուր բնակչության մասշտաբով»:

Լին նաև հորդորել է հետևել հետևյալ պնդմանը. «Հիմք չկա մտածել, որ վիտամին D կօգնի COVID-19-ի կանխարգելմանը, բայց հնարավոր է ինչ-որ բան փոխվի փորձարկումների զեկույցների հրապարակվելուց հետո։ Մեր խորհուրդն է վիտամին D-ն ընդունել տեղական ցուցումներին համապատասխան»:

Աղբյուրը՝ factcheck.org։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ