fbpx
Իրավական

Վլադիմիր Գասպարյանի գործը չի ուղարկվի ՀՔԾ

ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործը, որով մեղադրյալի կարգավիճակում է ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գրիգորյանը, չի ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՔԿ–ն հայտարարել էր, թե՝ հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար:

Դատախազությունը ստացել է գործը և հանձնարարել Քննչական կոմիտեին՝ շարունակել գործի նախաքնությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ